Ռուսաստանը «պերսոնա նոն գրատա» է հայտարարել ԵՄ պատվիրակության 18 աշխատակիցների
Ռուսաստանը, ի պատասխան Եվրամիությունում մշտական ներկայացուցչությունից իր աշխատակիցների հեռացմանը, «պերսոնա նոն գրատա» է հայտարարել Մոսկվայում ԵՄ պատվիրակության 18 աշխատակիցների։ Այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ:
«Ի պատասխան Եվրամիության ոչ բարեկամական գործողությունների՝ Ռուսաստանում ԵՄ պատվիրակության 18 աշխատակիցներ հայտարարվել են «պերսոնա նոն գրատա» և մոտ ապագայում պետք է լքեն Ռուսաստանի Դաշնության տարածքը»,- ասված է հաղորդագրության մեջ, գրում է «ՏԱՍՍ»-ը: