Սևաստոպոլում հրաժեշտ են տվել «Մոսկվա» հածանավին և նրա անձնակազմին
Ռուսաստանի կողմից բռնակցված Սևաստոպոլում տեղի է ունեցել նախօրեին Սև ծովում խորտակված «Մոսկվա» հրթիռային հածանավի հրաժեշտի արարողությունը, հայտնում է ВВС-ն։
Արարողությանը ներկա են եղել ռազմածովային ուժերի վետերաններ և քահանա։ Սգո ծաղկեպսակներից մեկի վրա տեսանելի է ժապավեն՝ «նավին և նավաստիներին» մակագրությամբ։
Միաժամանակ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ խորտակված հածանավի անձնակազմը տարհանվել է՝ չհստակեցնելով, թե քանի մարդ է գտնվել դրա վրա։
Ուկրաինական կողմը պնդում է, որ փոթորկի պատճառով «Մոսկվայի» անձնակազմին չի հաջողվել տարհանել։