ԱՄՆ-ը կշարունակի մեծացնել ռազմական օգնության մատակարարումը դեպի Ուկրաինա
Ռուսական կողմի հայտարարությունները ամերիկյան ռազմական օգնության մատակարարման ավելացման ռիսկերի մասին չեն ստիպի Վաշինգտոնին փոխել իր դիրքորոշումն այս հարցում։ Այս մասին հայտարարել է Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը։
«Մենք ունենք պարտավորվածություն շարունակել անել այն, ինչ անում ենք մեր ուկրաինացի գործընկերներին աջակցելու համար: Մենք մտադիր ենք շարունակել դա անել: Ռուսաստանը մի շարք հայտարարություններ է արել՝ գաղտնի և հրապարակային: Այնուամենայնիվ, դրանցից ոչ մեկը մեզ չի ստիպի հրաժարվել ռազմավարությունից, որը մենք ընտրել ենք»,- ասել է Փրայսը CNN-ի եթերում։