Բրիթնի Սփիրսի հղիությանը արձագանքել են նրա երկու զավակները
Վերջերս հայտնի դարձավ, որ երգչուհի Բրիթնի Սփիրսը հղի է և այս լուրը ոչ միայն անհավատալի թվաց նրա հետևորդների համար այլ, ինչպես հայտնում է HollywoodLife լրատվամիջոցը, այն շոկային է եղել նաև երգչուհու ընտանիքի անդամների համար։
HollywoodLife-ի ներքին աղբյուրները հայտնում են, որ երգչուհին առաջնահերթ այս լուրը հայտնել է իր երկու զավակներին: Նրա խոսքով՝ տղաները պարտադիր պետք է դառնան ապագա բալիկի կյանքում կարևոր մասը։ Երգչուհին չի ունեցել հնարավորություն մեծացնել իր նախորդ երկու զավակներին, քանի որ այդ ժամանակ գտնվել է հոր խնամակալության տակ և նրան ստիպել են զբաղվել միայն իր կարիերայով, ուստի հիմա, ըստ երգչուհու, «նա միայն ցանկանում է նվիրել իր կյանքը մայրությանը․ ուզում է զգա բերկրանքը երեխային մեծացնելու և դաստիարակելու»։
Հիշեցնենք, որ 2004 թվականին Բրիթնին ամուսնացել է Կեվին Ֆեդերլայնի հետ, սակայն 3 տարի անց բաժանվել է․ նրանք ունեն 2 զավակ՝ 16-ամյա Շոնը և 15-ամյա Ջեյդենը։