Հարգելի կանայք, տխուր եք, որ գիրացե՞լ եք. Կա տղամարդ, որին դուք գեր եք պետք
Շատ պահանջկոտ փեսացու. Ծանոթացեք՝ 30 ամյա Արբաբ Հիզեր Հայաթն է՝ 400 կգ կշռող, Պակիստանից: Նրա ամենամեծ խնդիրը ոչ թե քաշն է, ինչպես կմտածեիք, այլ հարսնացու գտնելը:
Աշխարհի ամենագեր մարդու խնդիրն ոչ թե սեփական քաշն է, այլ հարսնացու գտնելը: Կզարմանաք, բայց Հիզերը աշխարհին հայտնի է դարձել ոչ թե իր քաշի շնորհիվ, շեշտենք՝ 400 կգ, այլ մի ողջ ցուցակ է կազմել, թե ինչպիսին պետք է լինի իր ընտրյալը՝ ապագա հարսնացուն:
Դեռ 18 տարեկանում Հիզերը սովորական պատանի էր՝ սովորական քաշով: Բայց հետո նա սկսեց կտրուկ գիրանալ:
Իր չափսերի շնորհիվ Արբաբ Խանը կարողանում է քարշ տալ ավտոմեքենաներ, ծանր կոմբայններ, ինչպես նաև գկլխի վերևում պահել մոտոցիկլ:
Ինչ-որ ժամանակ տղամարը պնդում էր, որ Ճապոնիայում մրցումների ժամանակ նա բարձարցրել է 5000 կգ. Բայց քանի որ ոչ մի փաստ չէր ապացուցում դա, չկան լուսանկարներ, հուշագրություններ նման մրցույթի մասին, մենք կհավատանք միայն Հիզերի խոսքին:
Պարզվում է, թեև այս հսկան կանանց ուշադրության պակաս չունի, և բազմաթիվ սիրավեպեր կան նրա հաշվին, բայց իր իսկական սերը դեռ չի գտել
Ահա նրա պահանջների ցուցակը: Այո, այո , նա ցուցակ է կազմել, թե ինչ կետերի պետք է համապատասխանի իր միակը:
1. Աղջիկը պետք է կշռի ավելի քան 1000 կգ : Բաբան վախենում է, որ այլապես նա կճզմի սիրելիին:
2. Աղջկա հասակը՝ ավելի քան 190 սմ
3. Աղջիկը պետք է լավ պատրաստել իմանա, մեր հսկան ուտել շատ է սիրում, այն էլ՝ համեղ ուտել: բաբան ասում է, որ քանի որ ինքը հարուստ տղամարդ է ինքն իրեն համարում, կնոջ գործառույթը պետք է միայն պատրաստելը լինի, մնացած ամեն բանով նա կնոջը կապահովի:
Նշենք, թե ինչ է մտնում հսկայի սննդի ռացիոնում՝
30 հատ ձու
5 ափսե բրինձ
3 կգ միս
2 լիտր կաթ
Հիզերը ծանր քաշային մարզիկ է: Ուզում է դառնալ իր սպորտաձևում լավագույնը:
Հիզերը վստահ է , որ կգտնի իր երազների թագուհուն: