ՌԴ փոխարտգործնախարարը եւ Ադրբեջանի դեսպանը քննարկել են եռակողմ պայմանավորվածությունների կատարման ընթացքը
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն ընդունել է Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլ օղլուն։
ՌԴ ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ քննարկվել են երկկողմ հարաբերությունների զարգացման հարցեր, առաջին հերթին՝ Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ դաշնակցային համագործակցության մասին այս տարվա փետրվարի 22-ի հռչակագրի դրույթների կատարման համատեքստում։
Քննարկվել են նաեւ 2020 թ. նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի եւ 2021 թ. նոյեմբերի 26-ի եռակողմ պայմանավորվածությունների գործնական իրականացմանը վերաբերող տարածաշրջանային խնդիրների մի շարք ասպեկտներ։