ՆԱՏՕ-ի նավերը մտել են Բալթիկ ծով
ՆԱՏՕ-ի 1-ին մշտական ծովային խմբի նավերը մտել են Բալթիկ ծով և կմասնակցեն վարժանքներին հարևան դաշնակից և գործընկեր երկրների հետ՝ հաղորդում է Interfax-ը։
«ՆԱՏՕ-ի մշտական ծովային արագ արձագանքման SNMG1 խմբի նավերից մի քանիսը մտել են Բալթիկ ծով: Մնացած նավերը Տալլինի նավահանգիստ կժամանեն ուրբաթ: Առաջնային խնդիրն է ցույց տալ դաշնակիցների ներկայությունը Բալթիկ ծովում»,- ասվում է ERR հեռարձակման պորտալի հաղորդագրությունում։
Նավահանգստում գտնվող երեք ֆրեգատները եկել են Նորվեգիայի միջազգային հյուսիսային ջրերից, որտեղ մասնակցում էին «Սառը պատասխան» զորավարժանքին:
Սպասվում է, որ հաջորդ շաբաթ ՆԱՏՕ-ի նավերը կփոխարինվեն դաշինքի ռազմածովային ուժերի մեկ այլ խմբով։