Ռուսաստանը «Կալիբր» հրթիռներով հարվածել է Կիևի մեքենաշինական գործարանին
Ռուսական զորքերը «Կալիբր» հրթիռներ են արձակել Կիևի արվարձանում գտնվող «Ժուլյանսկի» մեքենաշինական գործարանի ուղղությամբ՝ ուրբաթ լրագրողներին ասել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։
«Ժուլյանսկի «Վիզար» մեքենաշինական գործարանի վրա հարձակման արդյունքում ոչնչացվել են հեռահար և միջին հեռահարության զենիթահրթիռային համակարգերի, ինչպես նաև հականավային հրթիռների արտադրության ու վերանորոգման արտադրամասերը»,- РИА Новостиն մեջբերում է գեներալի խոսքերը:
Կոնաշենկովն ընդգծել է, որ Ռուսաստանը կավելացնի «Կիևի թիրախների դեմ հրթիռային հարվածների քանակն ու մասշտաբները», ի պատասխան Ռուսաստանի տարածքում Կիևի ազգայնականների իրականացրած «ահաբեկչական բնույթի ցանկացած հարձակման կամ դիվերսիայի»: