ՀԴԲ-ն Հյուսիսային Կորեայի կառավարության հետ կապ ունեցող հաքերներին մեղադրել է $600 մլն հափշտակելու մեջ
ՀԴԲ-ն Հյուսիսային Կորեայի կառավարության հետ կապված հաքերներին մեղադրել է տեսախաղերով զբաղվող ընկերությունից կրիտպտոարժույթով $600 մլն հափշտակելու մեջ։
«Մեր հետաքննության շնորհիվ մենք կարողացանք հաստատել, որ Lazarus Group եւ APT38 կիբեռսուբյեկտները, որոնք կապված են Հյուսիսային Կորեայի հետ, պատասխանատվություն են կրում Ethereum-ից կրիպտոարժույթով 620 մլն դոլար հափշտակելու համար, որի մասին տեղեկացվել էր մարտի 29-ին»,- նշվել է ՀԴԲ-ի հայտարարությունում։
ՀԴԲ-ն նկատի ուներ Axie Infinity-ի համակարգչային ցանցի կոտրումը, այդ տեսախաղը թույլ էր տալիս խաղացողներին կրիպտոարժույթ վաստակել։ Axie Infinity-ն ստեղծած Sky Mavis ընկերությունը մարտի 29-ին հայտարարել էր, որ անհայտ հաքերները հափշտակել են միջոցներ այն ցանցից, որը օգտատերերին թույլ էր տալիս կրիպտոարժույթ ուղարկել մի բլոկչեյնից մյուսին։
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է սահմանել Lazarus Group-ի համար, որի հաքերները, ինչպես ընդունված է կարծել, աշխատում են Հյուսիսային Կորեայի կառավարության հետ։