Արքայազն Հարին և նրա կինը՝ Մեգան Մարքլը, վերջին երկու տարիների ընթացքում առաջին անգամ հանդիպել են Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհու հետ
Արքայազն Հարին և նրա կինը՝ Մեգան Մարքլը, վերջին երկու տարիների ընթացքում առաջին անգամ հանդիպել են Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհու հետ, հայտնում է The Telegraph-ը։
Ամուսինները Նիդերլանդներ են մեկնում՝ մասնակցելու «Անպարտելիների խաղին», որը կազմակերպում է Հարին։ Նախկինում չէր հաղորդվում, որ նրանք ծրագրում են Լոնդոն մեկնել, սակայն այժմ արդեն հայտնի է դարձել, որ այսօր դուքսերը մեկնել են Լոս Անեջելեսից եւ հանդիպել Եղիսաբեթ Երկրորդի հետ։ Սա նրանց առաջին համատեղ հանդիպումն է երկու տարի անց։
Արեւմտյան լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Հարին եւ Մեգանը թագուհու հետ ժամանակ են անցկացրել Վինձորի կեցավայրում, շփվել արքայազն Չարլզի հետ։
Հիշեցնենք, անցած տարի Մեգան Մարքլը սկանդալային հարցազրույց է տվել հեռուստաաստղ Օփրա Ուինֆրիին, որում խոստովանել է, որ թագավորական ընտանիքում իր կյանքը հեքիաթի նման չի եղել։