Հարավային ռազմական օկրուգի բանակային ավիացիան ՀՀ-ում ուսումնամարզական թռիչքներ է կատարել
Հայաստանում Հարավային ռազմական օկրուգի (ՀՌՕ) բանակային ավիացիայի ռազմակայանի Ми-8МТВ եւ Ка-52 «Ալիգատոր» ուղղաթիռների անձնակազմերը բարձրլեռնային տեղանքի պայմաններում ուսումնամարզական թռիչքներ են կատարել։
Ինչպես տեղեկացրել է Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը, օդաչուները կատարել են ցերեկային եւ գիշերային ժամերի համար նախատեսված առաջադրանքներ, բարդ թռիչքների տարրեր օղակների եւ էսկադրիլիաների կազմում, վայրէջքի կատարում սարքերի օգնությամբ, որոնողափրկարարական աշխատանքներ օդից կախված վիճակում եւ պայմանական վիրավոր զինծառայողների տարհանում։ ՀՌՕ զինծառայողները փոխգործակցել են նաեւ «Ալագյազ» եւ «Կախմուդ» զորավարժարաններում։ Անձնակազմերը ինքնաթիռն իջեցրել են շարժիչներից մեկի խափանման, աերոզոլների ու ծխածածկույթի օգտագործմամբ սահմանափակ տեսանելիության պայմաններում, վայրէջք են կատարել պայմանական հակառակորդի կողմից մասամբ վնասված թռիչքուղում։ Ավիաբազայի ինժեներատեխնիկական անձնակազմը մարտական մեքենաները ուսումնական թռիչքների պատրաստելու ժամանակ զբաղվել է ուղղաթիռների սպասարկմամբ։ Ուսումնամարզական թռիչքներին մասնակցել է ավելի քան 140 զինծառայող, գործադրվել է մոտ 60 միավոր ռազմական տեխնիկա։