Աջափնյակի թաղապետի նշանակումը ՔՊ-ում միանշանակ չի ընդունվել. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է.
«Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի պաշտոնում Կամսար Բաբինյանի նշանակումը միանշանակ չի ընդունվել ՔՊ-ում։ Մեր աղբյուրները տարօրինակ են համարում, որ այս օրերին, երբ Նիկոլ Փաշինյանը նախկինների դեմ արշավին նոր թափ է հաղորդել, թաղապետ է նշանակվում նախկինների ներկայացուցիչներից մեկը։ Վերջինս քաղաքապետարանի հնաբնակներից է, մինչ թաղապետ նշանակվելը Երեւանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետի պաշտոնն էր զբաղեցնում։ Այս պաշտոնին նշանակվել է 2012 թվականին։ Բացի դա, Գալուստ Գրիգորիչի որդու՝ Արման Սահակյանի ընկերներից է։
ՔՊ-ում կարծում են, որ այս նշանակումը դավաճանություն է հեղափոխությանը՝ մոռանալով, որ Կամսար Բաբինյանը ո՛չ առաջին եւ ո՛չ էլ վերջին նախկինն է, որ այս իշխանության կողմից պաշտոնի է նշանակվում։ Ի դեպ, խոսվում էր, որ սույն պաշտոնում պետք է նշանակվի պատգամավոր Հովիկ Աղազարյանի որդին՝ Հովսեփ Աղազարյանը, որը մինչեւ վերջերս Աջափնյակի փոխթաղապետի պաշտոնն էր զբաղեցնում, սակայն Հրաչյա Սարգսյանի, ավելի ճիշտ` Տիգրան Ավինյանի որոշմամբ ազատվեց աշխատանքից»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: