Օլիմպիական խաղերի 7-ակի չեմպիոն Էլիսոն Ֆելիքսն ավարտեց կարիերան
Ամերիկացի վազորդուհի, Օլիմպիական խաղերի 7-ակի չեմպիոն և աշխարհի 13-ակի չեմպիոն Էլիսոն Ֆելիքսը հայտարարել է կարիերան ավարտելու մասին։
Էլիսոնը Օլիմպիական խաղերի և աշխարհի առաջնությունների պատմության մեջ ամենատիտղոսակիր մարզուհին է։
«Երբ ես փոքր աղջիկ էի, երբեք չէի պատկերացնում, նույնիսկ իմ ամենախենթ երազներում, որ նման կարիերա կունենամ։ Ես այնքան երախտապարտ եմ այս սպորտաձևին, որը փոխել է իմ կյանքը: Ես այս մարզաձևին տվեցի այն ամենը, ինչ ունեի: Ուզում եմ հրաժեշտ տալ և շնորհակալություն հայտնել այն մարդկանց, որոնք օգնեցին ինձ ձևավորվել որպես մարզիկ»,- գրել է Էլիսոնը սոցիալական ցանցերում։
Էլիսոնը Օլիմպիական խաղերի և աշխարհի առաջնությունների պատմության ամենատիտղոսակիր մարզիկն է։ Կանանց աթլետիկայի պատմության մեջ միայն նրան է հաջողվել նվաճել օլիմպիական 7 ոսկե մեդալ, իսկ Օլիմպիական խաղերի մեդալների քանակով նա ընդհանրապես լավագույն կին մարզիկն է (11 մեդալ)։
2019 թվականին աթլետիկայի աշխարհի առաջնությունում մրցանակների քանակով (13 ոսկե մեդալ) Ֆելիքսն առաջ է անցել Ուսեյն Բոլթից (11 ոսկե մեդալ)՝ դառնալով ԱԱ-ներում ամենատիտղոսակիր մարզիկը։ Հաղորդում է ArmSport.am-ը։