Ուկրաինան ամերիկյան հարվածային անօդաչու սարքեր կստանա
Ուկրաինան բանակցություններ է վարում ամերիկյան արտադրության MQ-9 Reaper ծանր հարվածային անօդաչու թռչող սարքերի գնման շուրջ, հայտնում է РБК-Украина-ն՝ հղում անելով Forbes-ին։
Անցյալ շաբաթ Ուկրաինայի ներկայացուցիչները հանդիպել են General Atomics-ի հետ, որն արտադրում է մարտական անօդաչու թռչող սարքեր, այդ թվում՝ MQ-9 Reaper՝ ԱՄՆ բանակի առաջնային հետախուզական և հարվածային անօդաչու թռչող սարքը, ասվում է զեկույցում:
Բանակցությունները չէին կարող կայանալ առանց Սպիտակ տան հավանության։ «ԱՄՆ կառավարության աջակցությամբ այս անօդաչու սարքերը կարող են հայտնվել ուկրաինացի զինվորականների տրամադրության տակ մի քանի օրվա ընթացքում»,- Forbes-ին ասել է ընկերության ներկայացուցիչը: