Եվրոպայում գազի գնի նվազում է գրանցվել
Եվրոպայում գրանցվել է գազի գնի նվազում, ֆյուչերսների գներն իջել են ավելի քան 8%-ով և յասել են հազար խորանարդ մետրի դիմաց 1100 դոլարի, ՌԻԱ Նովոստին ներկայացրել է Լոնդոնի ICE բորսայի տվյալները։
Եվրոպական խոշորագույն TTF կենտրոնի ինդեքսի համաձայն՝ գազի մայիսյան ֆյուչերսները առևտրային նստաշրջանը բացել են փոքր մինուսով՝ մոտ 1200 դոլար հազար խորանարդ մետրի դիմաց։
Հստակեցվում է, որ եվրոյով գնահատված գինը վերջին անգամ ավելի ցածր է եղել ընթացիկ տարվա փետրվարի 25-ից։