Կանադան Լեհաստան կուղարկի 150 զինվոր
Կանադական կողմը շուտով Լեհաստան կուղարկի մինչև 150 զինվորական՝ օգնելու Լեհաստանի իշխանություններին կօգնի կարգավորել Ուկրաինայից փախստականների հոսքը։ Այս մասին հինգշաբթի օրը՝ ապրիլի 14-ին, Օնտարիո նահանգի ռազմաբազայում հայտարարել է Կանադայի պաշտպանության նախարար Անիտա Անանդը։
Պաշտպանության նախարարի խոսքով՝ այս տեղակայումը եռափուլ ծրագրի մի մասն է, որը կիրականացվի առաջիկա մի քանի ամիսների ընթացքում։
Նախօրեին Ռուսաստանի փոխարտգործնախարար Օլեգ Սիրոմոլոտովը հայտարարել էր, որ ահաբեկիչները և քրեական տարրերը կարող են Ուկրաինայից փախստականների հետ մուտք գործել Արևմուտք, հայտնում է RT-ն։
Նույն օրը Չեխիայի կառավարությունը 184 մլն եվրո (4,6 մլրդ կրոն) հատկացրեց երկրում միգրացիոն ճգնաժամը հաղթահարելու համար, որն առաջացել էր Ուկրաինայից փախստականների թվի կտրուկ աճի պատճառով։
Վերջին տվյալների համաձայն՝ փետրվարի 24-ից Չեխիա է ժամանել մոտ 350 հազար ուկրաինացի փախստական։ Միաժամանակ մարտի 4-ին կառավարությունը արտակարգ դրություն է մտցրել երկիր ժամանած ուկրաինացիների մեծ թվի պատճառով։
Մարտի 28-ին հաղորդվել էր, որ Ուկրաինայից մոտ 1,7 մլն փախստական որոշել է մնալ Լեհաստանում։