Ալեքսանդր Վասիլեւի մոտ հիպերտոնիկ ճգնաժամ է տեղի ունեցել
«Модный приговор» հաղորդման վարող Ալեքսանդր Վասիլեւի մոտ հիպերտոնիկ ճգնաժամ է ախտորոշվել։ Նորաձեւության պատմաբանը հրաժարվել է հոսպիտալացումից։
«Դա տեղի է ունեցել ապրիլի 1-ին։ Նա նյարդայնացել էր, բայց չեմ կարող պատճառն ասել, քանի որ լիազորություններ չունեմ»,- ասել է MK կայքի աղբյուրը։ Ալեքսանդրն այժմ շատ ավելի լավ է։ Որքան գիտեմ, նա Թուրքիա արձակուրդի է մեկնել»։
Մարտի վերջին նա վերադարձել է Փարիզից եւ գնումներ կատարել Մոսկվայում։ Նորաձեւության պատմաբանն ասել է, որ շատ արտասահմանյան բրենդների հեռանալուց հետո ուշադրություն է դարձնել ռուս դիզայներների վրա։