Մեծ Բրիտանիան կաջակցի Շվեդիային եւ Ֆինլանդիային ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ ներկայացնելու հարցում
Միացյալ Թագավորությունը կաջակցի Շվեդիային եւ Ֆինլանդիային ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ ներկայացնելու հարցում։ Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Լիզ Թրասը։
«Շվեդիան եւ Ֆինլանդիան ազատ են ընտրելու իրենց ապագան՝ առանց միջամտության։ Մեծ Բրիտանիան կաջակցի նրանց ցանկացած որոշմանը»,- գրել է նա Twitter-ում:
Շվեդիան եւ Ֆինլանդիան մինչեւ ամառ պետք է որոշեն՝ ներկայացնեն արդյոք դաշինքին միանալու հայտ։