Թալիբներն ԱՄՆ-ին խնդրել են այլեւս չանհանգստանալ Աֆղանստանում մարդու իրավունքների պահպանման կապակցությամբ
Թալիբներն ԱՄՆ-ին խնդրել են այլեւս չանհանգստանալ Աֆղանստանում մարդու իրավունքների պահպանման կապակցությամբ, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Ծայրահեղական շարժման ներկայացուցիչ Զաբիհուլլահ Մուջահիդը մեկնաբանել է ԱՄՆ Պետդեպարտամենտի զեկույցը, որը վերաբերում է աֆղանական պետությունում մարդու իրավունքների պահպանման վերաբերյալ մտահոգություններին։
Ըստ Մուջահիդի՝ մարդու իրավունքներն Աֆղանստանում վերացել են, երբ ամերիկյան բանակն «օրական սպանում էր 200 աֆղանստանցու», ավերում նրանց տները եւ «հալածում կանանց ու երեխաներին»։ Նա ընդգծել է, որ ամերիկյան «կառավարման» ընթացքում երկրի բանտերում եղել է մինչեւ 15 քաղբանտարկյալ։
Թալիբների ներկայացուցիչն ընդգծել է, որ այժմ Աֆղանստանում այդ «անմարդկային դրսեւորումներից» ոչ մեկը չկա, եւ մարդու բոլոր օրինական իրավունքները երաշխավորված են։