Թողարկվել է ԽՍՀՄ-ում ՄԻԱՎ-ի բռնկման դեպքի մասին սերիալի թրեյլերը
«Կինոպոիսկը» ներկայացրել է «Нулевой пациент» սերիալի թրեյլեր-թիզերը։ Գլխավոր դերում նկարահանվել է Նիկիտա Եֆրեմովը։ Նա կկատարի բժիշկ-համաճարակաբան Դմիտրի Գոնչարովի դերը, որը նախկինում օգնել է զինվորներին Աֆղանստանում, հետո ղեկավարել է ՁԻԱՀ-ի առաջին կենտրոնը ԽՍՀՄ-ում։ Նա Էլիստա է մեկնում՝ հետաքննելու մանկական հիվանդանոցում մասսայական վարակման դեպքը։
Սերիալում նկարահանվել են նաեւ Պավել Մայկովը, Ասկար Իլյասովը, Իգոր Գորդինը, Եվգենի Ստիչկինը եւ Ելիզավետա Շակիրան։ Շոուի պրեմիերան, որի վրա աշխատում է «Среда» ընկերությունը, տեղի կունենա 2022թ․-ի գարնանը «Կինոպոիսկով»։
«Ուրախ կլինեմ, եթե դիտելուց հետո հանդիսատեսն ավելի խնամքով վերաբերվի նրանց, ովքեր հիվանդ են ՄԻԱՎ-ով։ Հույս ունեմ՝ դրական տեղաշարժ կնկատվի․ գուցե ինչ-որ մեկը ցանկանա գումար նվիրաբերել նրանց, ովքեր աջակցության կարիք ունեն կամ սեփական հիմնադրամը ստեղծել»,- նախագծին իր մասնակցությունը մեկնաբանել է Նիկիտա Եֆրեմովը։