Պատժամիջոցներն ազդել են Եվրասիական տնտեսական միության երկրների վրա. ՌԴ ԱԳՆ
Արևմուտքի անօրինական եւ ծավալներով աննախադեպ պատժամիջոցները ՌԴ-ի եւ Բելառուսի դեմ ազդել են Եվրասիական տնտեսական միության երկրների վրա, «հնգյակն» աշխատում է հետեւանքները հարթելու ուղղությամբ, «ՌԻԱ Նովոստի»-ի հարցազրույցում ասել է Ռուսաստանի ԱԳՆ-ի ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Եվդոկիմովը։
«Անշուշտ, վերջին ամիսներին Ռուսաստանի եւ Բելառուսի հանդեպ Արեւմուտքի մտցրած՝ ծավալներով աննախադեպ անօրինական, միակողմանի սահմանափակիչ միջոցները չէին կարող չանդրադառնալ ԵՏՄ անդամ պետությունների վրա, քանի որ նրանց տնտեսությունները փոխկապակցված են միասնական շուկայի շրջանակում»,- ասել է դիվանագետը։
«Հնգյակի» հիմնական ուշադրությունը հատկացվում է արեւմտյան պատժամիջոցների բացասական հետեւանքները հարթելուն, ԵՏՄ շուկան անհրաժեշտ ապրանքներով (ինչպես արդյունաբերական, այնպես էլ գյուղատնտեսական) ապահովելուն։ Այս համատեքստում ամենամեծ էֆեկտն ունի ներմուծման փոխարինման քաղաքականությունը»,- ընդգծել է Եվդոկիմովը։