Ռուսաստանը պատրաստ է քննարկել ԵՏՄ երկրներ էներգակիրների մատակարարումն ավելացնելու հարցը
ՌԴ-ն պատրաստ է քննարկել ԵՏՄ երկրներ իր էներգակիրների մատակարարումն ավելացնելու հարցը, եթե նրանք հետաքրքրված լինեն դրանով, «ՌԻԱ Նովոստի»-ի հարցազրույցում ասել է Ռուսաստանի ԱԳՆ-ի ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Եվդոկիմովը։
«Ինչ վերաբերում է ԵՏՄ անդամ պետություններ ռուսական էներգակիրների մատակարարման ավելացմանը, ապա մենք պատրաստ ենք քննարկել այդ հարցը, եթե մեր գործընկերները համապատասխան շահագրգռություն ցուցաբերեն»,- ասել է նա։