Դիմա Բիլանը ևս մեկ վիրահատության է ենթարկվել (Տեսանյութ)
Ռուս երգիչ ԴԻմա Բիլանը կապ է հաստատել երկրպագուների հետ հիվանդասենյակից։ Արտիստն օգտատերերին ուղղված տեսուղերձ է ձայնագրել՝ արցունքներն աչքերին ու հրապարակել տելեգրամյան ալիքում։
«Այսօր տասներորդ օրն է։ Ես այսօր լրացուցիչ, եւս մեկ․․․ հավանաբար, դա չի կարելի վիրահատություն անվանել, սակայն ընդհանուր անզգայացում կլինի», - ասել է արտիստը։ Նա պարզաբանել է, որ պրոցեդուրայի օգնությամբ բժիշկները կստուգեն, թե ինչպես է ընթանում առողջացումը։
Երգիչը եւս մեկ տեսանյութ է հրապարակել, որում շնորհակալություն է հայտնել բժիշկներին եւ ասել, որ վիրահատությունը հաջող է անցել։ Բիլանը չի պարզաբանել, թե ինչու է իրեն անհրաժեշտ եղել բժիշկների օգնությունը։
Տեսանյութը՝ այստեղ: