Մելիքսեթ Պողոսյանի նշանակման հարցը լուծվել է. նրան կոնկրետ առաջարկ է արվել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մարտի 3-ին ArmLur.am-ը գրել էր, որ Սյունիքի նախկին մարզպետ Մելիքսեթ Պողոսյանին խոստացել են տանել Պաշտպանության նախարարի խորհրդական: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ վերջինս դեռեւս քաղաքական իշխանություններին իր վերջնական համաձայնությունը չի տվելª արդյոք ուզում է գնալ ՊՆ խորհրդական:
Եվ, ահա, ըստ մեզ հասած տեղեկությունների՝ առաջիկայում Սյունիքի նախկին մարզպետի նշանակման հարցը կլուծվի, եւ նրան կոնկրետ առաջարկ է արվել, որ նա դառնա ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչը Սյունիքի մարզի եւ Վայոց ձորի մարզի սահմանային հարցերի մասով: Ասել է թե՝ ՊՆ-ն Սյունիքում հատուկ ներկայացուցիչ է նշանակում, որը սահմանային իրավիճակի մասով անձամբ է զբաղվելու»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում