Քարդաշյան ընտանիքի նախկին աշխատակցուհին գանգատվել է, որ դրամական խրախուսանքի փոխարեն դեմքի համար նախատեսված քսուք է ստացել
Քարդաշյան ընտանիքի նախկին աշխատակցուհին պատմել է, թե ինչպես է խրախուսանքի փոխարեն տնօրինությունից անվճար քսուք ստացել, գրում է The Mirror-ը։
Ջեսիկա ԴեՖինոն պատմել է, որ 2015-1016թթ․ որպես օգնական աշխատել է «Whalerock Industries» մեդիա ընկերությունում, որը Քարդաշյան-Ջեններ ընտանիքը վարձել էր իր հավելվածների ստեղծման համար։ Նրա խոսքով՝ ինքն ի սկզբանե ջանասիրաբար աշխատել է՝ փորձելով ղեկավարությանն ապացուցել, որ արժանի է «պաշտոնի բարձրացման» եւ կարճ ժամանակ անց ճանաչվել է շաբաթվա լավագույն աշխատակից։ Սակայն սպասված խրախուսանքի կամ աշխատավարձի բարձրացման փոխարեն նրան դեմքի քսուքի անվճար օրինակ են տվել։
«Ես ստացա Crème de la Mer քսուքի անվճար տարբերակը․ արժեքը կազմում է 145 ֆունտ։ Եթե միայն կարողանայի վարձակալիս վճարել մաշկի խնամքի շքեղ միջոցներով»,- Ջեսիկայի խոսքերը մեջբերել է The Mirror-ը։
ԴեՖինոն նաեւ պատմել է, որ Քարդաշյանների հետ աշխատելը հեշտ չի եղել․ «չափազանց քիչ գումար չափից շատ աշխատաժամանակի համար եւ չափից շատ սթրես», իսկ մեկ այլ նախկին աշխատակից հավելել է, որ ընկերությունում «թունավոր աշխատանքային միջավայր» է եղել։
Ջեսիկային այդ պատմությունը հիշել ստիպել է Քիմ Քարդաշյանի՝ վերջերս արած հայտարարությունը, թե «ոչ ոք չի ցանկանում աշխատել մեր օրերում»։