ԵՄ հատուկ ներկայացուցիչը հավանել է Փաշինյանի այսօրվա ելույթը խորհրդարանում
Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հավանել է Նիկոլ Փաշինյանի այսօրվա ելույթը երկրի խորհրդարանում։ Նա ելույթը «հեռատեսական» է համարել։
«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարեւոր եւ հեռատեսական ելույթն այսօր Ազգային ժողովում։ Համապարփակ կարգավորման ճանապարհին բազմաթիվ խնդիրներ են մնում, սակայն կարեւոր է առաջ շարժվել: Հայաստանն արդար խաղաղության որոնումներում օգտվում է ԵՄ աջակցությունից»,- գրել է նա Twitter-ում։