Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 10 նոր դեպք. Մահ չի գրանցվել
Հայաստանում ապրիլի 14-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվելու 10 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 422721-ի: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Վերջին մեկ օրում կատարվել է 2130 թեստավորում: Մինչև այժմ կատարված թեստավորումների ընդհանուր թիվը 3007841 է:
Փաստացի այս պահին բուժվում է 2027 պացիենտ, ավելացել է 4-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 410393 անձ` վերջին մեկ օրում 6 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահ չի գրանցվել. մահացածների թիվը 8621 է: