Չիլին վերացնում է զբոսաշրջիկների համար մուտքի սահմանափակումները
Չիլին ապրիլի 14-ից վերացնում է զբոսաշրջիկների մուտքի բոլոր հակաքովիդային սահմանափակումները։ Այս մասին առողջապահության փոխնախարար Քրիստոբալ Քուադրադոն։
Օտարերկրացիները, այդ թվում՝ Ռուսաստանից, այլեւս կարիք չեն ունենա պատվաստման վկայական եւ ՊՇՌ թեստ ներկայացնել։ Բավական է լրացնել մուտքի հայտարարությունը ոչ ուշ, քան 48 ժամ առաջ եւ կնքել բժշկական ապահովագրություն, որը ծածկում է COVID-19-ի բուժումը։
Սակայն հանրապետության ներսում ինքնաթիռով կամ այլ տրանսպորտով տեղաշարժվելու համար դեռեւս անհրաժեշտ է սանիտարական անցաթուղթ ունենալ։