«Gorky Park»-ի նախկին պրոդյուսեր Ստաս Նամինը (Միկոյան) պարտվել է խմբի դեբյուտային սկավառակի վերաբերյալ դատական գործը
Երաժիշտ եւ կոմպոզիտոր Ստաս Նամինը (Անաստաս Միկոյան) պարտվել է դատական գործն ընդդեմ «Парк Горького» կուլտային խմբի, որի պրոդյուսերն էր, հայտնում է Cosmo-ն։
Երաժշտական կոլեկտիվի եւ Նամինի կոնֆլիկտը կարգավորել են դատարանում։ Դեռ 2018թ․-ին Անաստաս Միկոյանը (Նամինի իսկական անունն ու ազգանունը) չէր հաշվարկել հեղինակային հատկացումները։ Մեկ տարի անց երաժիշտը փորձել է դատարանի միջոցով ստանալ «Парк Горького» խմբի հիթերի իրավունքները, որոնք ներառված էին դեբյուտային սկավառակում։ Այդ նպատակով Նամինը դիմել էր Մոսկվայի արբիտրաժային դատարան։
Դատական վեճի արդյունքը հայտնի է դարձել այսօր։ Նամինի հայցը չի բավարարվել։ Հիմա արդեն պրոդյուսերը պաշտոնապես չի կարող հավակնել «Moscow Calling» հիթի կատարողների հաջողությանը։