Ինչո՞ւ Փաշինյանին չի հաջողվում գտնել բանակը «թալանած» պաշտոնյաներին և նրանց «յուրացրած» միլիարդները
ՏեսանյութերԱժ-ում կառավարության ծրագրի կատարողականը ներկայացնող Նիկոլ Փաշինյանը այսօր կրկին հիշատակել է նախկին իշխանությունների կողմից տարիներ շարունակ բանակը թալանելու հանգամանքը:
Սա, իհարկե, առաջին դեպքը չէ, բանակում թալանի մասին Փաշինյանը խոսել է թե ընդդիմադիր պատգամավոր եղած ժամանակ, թե վերջին չորս տարիների ընթացքում՝ զբաղեցնելով վարչապետի պաշտոնը; Հիշեցնենք Փաշինյանի մեղադրանքների մի քանի դրվագներ:
Նիկոլ Փաշինյանի այս հայտարարություններից տպավորություն է ստեղծվում, որ նրա ձեռքի տակ կան 20-30 տարի շարունակ ՀՀ ԶՈՒ-ն թալանելու անժխտելի փաստեր, այդ դեպքում հարց է առաջանում՝ իսկ ի՞նչն է խանգարել վերջին չորս տարիների ընթացքում գտնել և պատժել ՀՀ բանակը թալանողներին: Ինչո՞ւ այս ընթացքում մեղադրանք չներկայացվեց գոնե մեկ նախկին բարձրաստիճան պաշտոնյայի: Բանակում «թալանի» և կոռուպցիայի միակ աղմկահարույց դրվագը վերաբերվում է հենց Փաշինյանի ղեկավարման տարիներին և նրա կողմից նշանակած ՊՆ նախարարին՝ Դավիթ Տոնոյանին, ով անցնում է այսպես կոչված` անորակ հրթիռների գործով: Ո՞ւր են այն թալանված միլիարդները, որոնց մասին խոսում էր ընդդիմադիր և վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Դժվար է պատկերացնել, որ ՀՀ իշխանությունները չորս տարի շարունակ բանակում «թալան» իրականացրած գեթ մեկ պաշտոնյայի չեն գտել, իսկ եթե չեն գտել, ապա ի՞նչ հիմքով է երկրի վարչապետը շարունակում հանրապետության թիվ մեկ ամբիոնից կրկնել «բանակից գողացված միլիարդների» մասին իր մանտրան...