Ի՞նչ է տեղի ունեցել Ռաֆոյի և «Արմենիա TV»–ի միջև
Օրերս ESem.am-ի ընթերցողներն ահազանգել էին, թե հաղորդավար Ռաֆայել Ղազանչյանը' Ռաֆոն, ամուսնալուծվել է: Լուրը ճշտելու համար զանգահարեցինք Ռաֆոյին, ով մեզ ասաց, որ դա չի համապատասխանում իրականությանը: «Նման բան չկա,- ասաց հաղորդավարը, իսկ տարածված լուրերը պայմանավորեց այն հանգամանքով, որ հասարակությունը սիրում է վատ լուրեր լսել և ուրախանալ դրանցով: -Մենք այդպիսի ազգ ենք դարձել: Վատ լուրերով ավելի շատ ենք հետաքրքրվում»:
Ռաֆոյի հետ զրուցեցինք նաև աշխատանքային նորությունների մասին: Հաղորդավարը, ով տարիներ շարունակ տարբեր նախագծերի շրջանակներում ներկայացել է «Արմենիա TV»-ի եթերում, «Հայաստանի ձայնի» առաջին եթերաշրջանի ավարտից հետո եթերում չէ: Պարզվում է' Ռաֆոն այլևս չի աշխատում «Արմենիա TV»-ում. «Չեմ որոշել հեռանալ հեռուստատեսությունից, պարզապես այսօր հեռուստատեսությունը, կոնկրետ «Արմենիա TV»-ն չունի այն որակը, որ ես գտնվեմ այդ TV -ում»:
Ըստ Ռաֆոյի' կոնֆլիկտային իրավիճակ չի եղել: «Ուղղակի TV-ն այդպես որոշեց, և ես այդպես որոշեցի: Այն որակը, որն այսօր կա TV-ում, ինձ չի բավարարում, այն մարդիկ, ովքեր այժմ զբաղվում են հեռուստաընկերության աշխատանքներով' նույնպես,- ասաց հաղորդավարն ու հավելեց, որ բացառում է համագործակցությունը ներկայիս ղեկավարության հետ: -Համագործակցությունը բացառում եմ այնքան ժամանակ, քանի դեռ կա անձնակազմ, որը հիմա զբաղվում է հեռուստաընկերության աշխատանքներով: Հիմա խնդիրն այդ մարդկանց հետ է. նրանք բերում են այն որակին, որը հիմա կա: Ես նկատի չունեմ, որ անմակարդակ բաներ են անում, պարզապես այն նախագծերը, որոնք հիմա կան անցած էտապով են: Տպավորություն է, որ TV-ում 2006-2007 թվականներն են: Այսինքն' TV-ն դեռ չի կարող ապահովել առաջարկվող նոր նախագծերի ընթացքը»:
Ռաֆոյի փոխանցմամբ' այլ հեռուստաընկերություններից առաջարկներ ունի, սակայն այս փուլում չի ցանկանում մանրամասնել դրանք, քանի որ դեռ քննարկման ընթացքում են: Հնարավոր է' հաղորդավարը պրոդյուսերական աշխատանքով ներկայանա. «Ես անընդհատ երևալու խնդիր չունեմ: Հեռուստատեսությունում կան աշխատանքներ, որոնք կադրից դուրս են, սակայն շատ կարևոր»: Մինչև տարեվերջ Ռաֆոն որևէ նախագծում ընդգրկված չի լինի: Հավանաբար նա աշխատանքի կանցնի փետրվար-մարտ ամիսներին:
Ըստ Ռաֆոյի' հնարավոր է համագործակցություն նաև արտերկրի հայկական հեռուստաընկերությունների հետ. «Հիմա մեր երկրում այնպիսի իրավիճակ է, որ չգիտես' վաղն ինչ կլինի: Հնարավոր է' այսօր մի նախագիծ անես, որն ինչ-ինչ պատճառներով վաղը չլինի կամ այսօր կաս հեռուստատեսությունում, վաղն արթնանաս ու պարզվի, որ այլևս չկաս: Դա ոչ միայն TV-ից է կախված, այլև երկրի վիճակից: Այդ իսկ պատճառով ոչինչ չեմ բացառվում»: