ՌԴ-ն օգտագործում է ֆոսֆորային ռումբեր. Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ռուսական զորքերը Ուկրաինայից արդեն դուրս են բերել ավելի քան 500 հազար Ուկրաինայի քաղաքացիների։
Այս մասին երկրի ղեկավարն ասել է Էստոնիայի խորհրդարանում ելույթի ժամանակ, որը հեռարձակվել է ուկրաինական հեռուստաալիքներով։
Նա նշել է, որ արտաքսված ուկրաինացիներին զրկում են փաստաթղթերից, նրանցից խլում են ամեն ինչ, այդ թվում՝ հեռախոսները։
«Նրանց փորձում են տեղափոխել Ռուսաստանի Դաշնության հեռավոր շրջաններ։ Ուկրաինա վերադառնալու փորձերը ամեն կերպ խոչընդոտվում են։ Երեխաներին բաժանում են ծնողներից և ուզում են ուղարկել ռուս ընտանիքներ` ապօրինի որդեգրման։ Ռուսական հարվածների զոհ դարձած ուկրաինական քաղաքներում արդեն տասնյակ հազարավոր մարդիկ են զոհվել։ Բնակելի տարածքների և քաղաքացիական ենթակառուցվածքների դեմ ռուսական բանակը օգտագործում է բոլոր տեսակի հրետանի, բոլոր տեսակի հրթիռներ, օդային ռումբեր, մասնավորապես՝ ֆոսֆորային ռումբեր»,- ասել է Զելենսկին։