«Արցախը վիրավոր է, հակառակորդը մոտեցել է ու բախում է Սյունքի դարպասները». Գորիսում բարձրացվեց Արցախի դրոշը
Գորիսում տեղադրվել է Արցախի Հանրապետության դրոշը: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն ասաց, որ այս արարողությունը նախ և առաջ մեր ազգային ոգու վերածնունդն է։
«Բոլոր նրանք, ովքեր դեմ են այդ ոգուն, անելիք չունեն, նրանք, ովքեր կողմ են ազգային ոգու վերածննդին, ուրեմն պետք է կանգնած լինեն մեր հայրենիքի պաշտպանության դիրքերում։ Սա նշանակում է լինել պահանջատերը մեր ազգային իրավունքի»,- նշեց նա։
Ա. Մինասյանի խոսքով, Արցախն այսօր վիրավոր է, մեր մայր հայրենքի մի կարևորագույն հատված թուրք-ադրեբաջնական դավադիր, ցեղասպան պատերազմի հետևանքով հայտնվել է ծանրագույն վիճակում։
«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն ասաց, որ երկար տարիներ կարողացել են բանակի հզորության և նաև խելացի բանակցային գործընթացի շնորհիվ պահպանել թեկուզ և փխրուն խաղաղության իրավիճակ։
«Այլ են այսօր պայմանները, երբ Արցախը վիրավոր է, հակառակորդը մոտեցել է ու բախում է Սյունքի դարպասները։ Այսօր առավել քան միասնական պետք է լինենք»,- նշեց. Ս. Օհանյանը։