Ղրղըզստանում Տաջիկստանին սահմանակից գյուղերից ավելի քան 600 մարդ է տարհանվել
Ղրղըզստանի իշխանություններն ավելի քան 600 մարդ տարհանել են Տաջիկստանին սահմանակից շրջաններից, որտեղ երեքշաբթի տեղի էր ունեցել կոնֆլիկտ երկու երկրների սահմանապահների միջեւ։ Այս մասին չորեքշաբթի տեղեկացրել է Ղրղըզստանի ԱԻՆ-ը։
«Բաթկենի սահմանամերձ գյուղերից տարհանվել է 644 մարդ»,- նշվել է հաղորդագրությունում։ Գերատեսչության տվյալներով՝ հիմնականում անվտանգ վայրեր են տեղափոխվել կանայք, ծերերն ու երեխաները։ Նրանք բոլորը տեղավորվել են տարհանվածների համար նախատեսված ժամանակավոր կետերում։ Ներկայում տարհանված քաղաքացիներն սկսել են վերադառնալ իրենց տներ։
Երկու պետությունների սահմանապահների միջեւ վեճն սկսվել էր ապրիլի 12-ին։ Չորեքշաբթի գիշեր կողմերը պայմանավորվել են դիմակայության գծից հեռացնել լրացուցիչ ուժերն ու տեխնիկան։ Ղրղըզական կողմի տվյալներով՝ վեճի ժամանակ վիրավորվել են հանրապետության երկու քաղաքացի եւ Տաջիկստանի մեկ բնակիչ։