Մակրոնն ասել է, որ առաջիկա օրերին նախատեսում է նորից խոսել Պուտինի եւ Զելենսկու հետ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ասել է, որ առաջիկա օրերին նախատեսում է նորից հեռախոսազրույց ունենալ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Այս մասին նա տեղեկացրել է չորեքշաբթի, France 2 հեռուստաալիքի եթերում։
«Առաջիկա օրերին ես նորից հեռախոսով կխոսեմ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ»,- ասել է Մակրոնը, որն այժմ երկրորդ ժամկետով առաջադրվում է Ֆրանսիայի նախագահի պաշտոնում։