Լուկաշենկոն խոսել է Ռուսաստանի կազմ Բելառուսի մտնելու մասին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն խոսել է Ռուսաստանի կազմ հանրապետության մտնելու հնարավորության մասին, այդ տարբերակը նա անվանել է «հին մեթոդ»։ Պետության ղեկավարի խոսքերը մեջբերել է «Пул первого» Թելեգրամ-ալիքը։
«Մենք Պուտինի հետ այնքան հիմար չենք, որ գործենք «հին մեթոդներով»,- ասել է Լուկաշենկոն։
Նա ընդգծել է, որ Ռուսաստանը եւ Բելառուսը կարող են «այնպիսի միություն կազմել», որ մյուս երկրները սովորեն իրենցից, թե ինչպես հաղթահարեն պատժամիջոցները։
Ավելի վաղ Բելառուսի նախագահը կոչ էր արել ստեղծել Միութենական պետության զարգացման նոր տնտեսական ռազմավարություն։ Նրա կարծիքով, արձագանքելով ընթացիկ խնդիրներին՝ Մինսկը եւ Մոսկվան պետք է նայեն վաղվա օրվան։