Քիմ Քարդաշյանը պատմել է, որ Քանյեն ցանկացել է ավարտել կարիերան ու իր ոճաբանը դառնալ
Ամերիկացի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը հայտարարել է, որ իր նախկին ամուսինը՝ ռեփեր Քանյե Ուեսթը, ցանկացել է ավարտել իր երաժշտական կարիերան ու իր անձնական ոճաբանը դառնալ։ Քիմի խոսքերը մեջբերել է TMZ-ն՝ վկայակոչելով «The Kardashians» շոուի առաջին սերիան։
Էպիզոդի պրեմիերան տեղի կունենա 2022թ․-ի ապրիլի 14-ին «Hulu» հարթակում։ «Քանյեն ցանկանում է թողնել ամեն ինչ եւ իր կյանքը նվիրել իմ ոճաբանը լինելուն»,- ասում է Քիմը։
Քարդաշյանն ընդգծել է, որ իր ու Քանյեի ամուսնության ընթացքում երգիչը նշանակալի ազդեցություն է ունեցել իր ոճի վրա, ինչպես նաեւ ցույց է տվել մի քանի կերպար, որոնք հենց նախկին ամուսինն էր ընտրել։
Այս տարվա մարտին Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը պաշտոնապես ամուսնալուծվել են։ Իրապատում-շոուի աստղը հրաժարվել է նախկին ամուսնու ազգանունից։