«Եթե դուստր ունենայի, կուզեի՝ քեզ պես լիներ»․ Նազենի Հովհաննիսյանը ջերմ շնորհավորել է Էմմիին
Երգչուհի Էմմին նշել է ծննդյան օրը։ Այդ առիթով նրան ջերմ շնորհավորել է Նազենի Հովհաննիսյանը՝ կադրեր հրապարակելով Էմմիի ու նրա որդիների մասնակցությամբ։
«Ով կմտածեր, որ մինուճար փոքրիկ աղջնակը, երես առած լինելու փոխարեն՝ կմեծանա բացառիկ մեծ սրտով ու անհավանական բարությամբ ու պատրաստակամությամբ՝ բոլորին օգնելու...
Եթե դուստր ունենայի՝ կուզեի քեզ պես լիներ, Էմմ ջան, եթե քրոջ մասին երազեի՝ էլի քեզ նման կուզեի լիներ...Դու իմ՝ հախճապակե էությունն ես, քնքնշությունն ու քայլող սերը....
Տղաներիդ սերը վայելես անմնացորդ ՝ ինչքան որ դու ես նրանց տալիս։ Ծնունդդ շնորհավորմ քուրո ջան, Նադյայիս ու Դոդոյիս լավագույն ստեղծագործություն»,- գրել է Նազենին։
Տեսանյութը՝ այստեղ: