Պենտագոնը քննարկում է Ուկրաինային Ми-17 ուղղաթիռներ տրամադրելու հնարավորությունը. WP
Պենտագոնը դիտարկում է Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթի տրամադրման հնարավորությունը։ Փաթեթում կարող են ընդգրկված լինել Ми-17 ուղղաթիռներ եւ Humvee ամենագնացներ, տեղեկացրել է The Washington Post թերթը՝ հղում կատարելով Ջո Բայդենի աշխատակազմին։
Պարբերականի համաձայն՝ Կիեւին տրամադրվող ռազմական օգնության նոր փաթեթը կարող է գնահատվել 750 մլն ԱՄՆ դոլար, բայց առայժմ ճշգրիտ որոշված չէ, թե ինչ սպառազինություն է ներառված դրանում։
The Washington Post-ի տվյալներով՝ նախնական փաթեթում ներառված են եղել հաուբիցներ, ափամերձ պաշտպանության անօդաչու թռչող սարքեր, ինչպես նաեւ ճառագայթային, քիմիական եւ կենսաբանական պաշտպանության հանդերձանք։
Բայց առայժմ հստակ չէ՝ այս ամենը ներառված կմնա՞, արդյոք, վերջնական փաթեթում, նշել է թերթը։