Ամերիկացին լուծել է մազաթափության խնդիրը՝ որոշելով վեց տարի չլվանալ մազերը
ԱՄՆ բնակիչներից մեկը պատմել է, որ վեց տարի չի լվացել իր մազերը, եւ դա նրան փրկել է մազաթափությունից, գրում է LADBible պորտալը։
Կուտզին դեռ ուսանող էր, երբ նրա մազերը սկսեցին թափվել։ Իրավիճակը գնալով վատթարանում էր եւ ի վերջո աղետալի դարձավ:
«Բանը հասնում էր նրան, որ շորերիս վրա մազեր էին ընկնում, իսկ ես լրացուցիչ վերնաշապիկ էի վերցնում հետս, քանի որ առաջին դասերի վերջում ամբողջությամբ մազերով էի պատված», - հիշում է Նիկը։
Փորձելով լուծում գտնել խնդրին՝ տղամարդը որոշել է, որ մազաթափությունը ինչ-որ կերպ կապված է շամպունի եւ կոնդիցիոների հետ, որոնք նա օգտագործում էր ամեն օր, ուստի սկսեց չլվանալ մազերը:
Կուտզիի խոսքով՝ իր տեխնիկան աշխատեց. մազերը դադարեցին թափվել։ Այդ օրվանից անցել է վեց տարի։ Ինչպես խոստովանել է ամերիկացին, այժմ նրա սանրվածքին շատերն են նախանձում։
«Բնական յուղերն ու ճարպերը, որոնք դուք հեռացնում եք քիմիական նյութերով, աստիճանաբար վերականգնվում են, ձեր մազերը սկսում են առողջ տեսք ունենալ, եւ այլեւս պետք չէ դրանք լվանալ», - եզրափակեց Նիկը: