Նյու Յորքում կառուցվել է աշխարհի ամենաբարակ երկնաքերը
Մանհեթենի կենտրոնում հայտնվել է աշխարհի ամենաբարակ երկնաքերը։ Աշտարակը գտնվում է 111 West 57th Street հասցեում, բարձրությունը 435 մետր է, հիմքի մակերեսի նկատմամբ հարաբերակցությունը՝ 24։1։ Երկնաքերի պատուհանները նայում են Կենտրոնական զբոսայգուն, գրում է Dezeen-ը։
Աշխարհի ամենաբարակ աշտարակն 60 բնակարան ունի, դրանք արդեն կարելի է բնակեցնել։ Շենքն ունի նաեւ 25 մետրանոց լողավազան, առանձին ճաշասենյակ, ֆիթնես կենտրոն՝ պատշգամբով եւ այլ շքեղ հարմարություններով։
Ճարտարապետներն ասում են, որ աշտարակը կառուցվել է աշխարհի ամենաամուր բետոնից: Դրա ճակատներն արեւելյան եւ արեւմտյան կողմերում շրջանակված են բրոնզե ներդիրներով հախճապակյա սալիկներով։ Կենտրոնական զբոսայգու եւ Ստորին Մանհեթենի կողմից (հյուսիս եւ հարավ)՝ ապակյա կախովի վահանակներով:
Երկնաքերը նախագծվել է SHoP Architects-ի կողմից: Շենքը սկսել է կառուցվել 2014 թվականին, սակայն արդեն 2017 թվականին աշխատանքները ժամանակավորապես սառեցվել էին ֆինանսավորման բացակայության պատճառով։ Ավելի ուշ դեվելոփերն ավարտել էր նախագիծը: