Գիտնականները ստորջրյա անտառների հսկայական քարտեզ են ստեղծել
Գիտնականները ստեղծել են ստորջրյա անտառների աշխարհի ամենամեծ թվային քարտեզը, հայտնում է Bloomberg-ը։ Ակնկալվում է, որ քարտեզն արդյունավետ գործիք կլինի այդ ստորջրյա տարածքներին հետեւելու համար, որոնք մեծ քանակությամբ ածխաթթու գազ են կլանում են եւ վտանգված են օվկիանոսների տաքացման պատճառով:
Ջրիմուռների անտառները պաշտպանում են մոլորակը կլիմայի փոփոխությունից, բացի այդ այնտեղ մոտ 800 ծովային տեսակ է բնակվում, այդ թվում՝ ծովային ջրասամույրներ եւ կետեր: Որոշ տարածաշրջաններում, օրինակ՝ Կալիֆոռնիայում, ջրիմուռները օգնում են պաշտպանել ափամերձ գիծը փոթորիկներից եւ ալիքներ ձեւավորել՝ աջակցելով սերֆինգի բազմամիլիոնանոց արդյունաբերությանը: Ջրիմուռներ կան նաեւ սննդի եւ կոսմետիկայի մեջ եւ կարող են որպես կենսավառելիք օգտագործվել: Ընդ որում, 2014-2017 թվականներին օվկիանոսի ջերմաստիճանի բարձրացումն արդեն ոչնչացրել է Կալիֆորնիայի հյուսիսային ափի 124 կիլոմետրանոց հատվածի ստորջրյա անտառների 95 տոկոսը:
Ստորջրյա անտառների հսկայական քարտեզը տեղադրված է Kelpwatch.org կայքում: Այն ցույց է տալիս փոփոխությունները Կալիֆոռնիայի ափերի վերին հատվածի անտառներում եւ կթարմացվի եռամսյակը մեկ: Գործիքը կօգնի բացահայտել ջրիմուռների վերականգնման համար առավել հարմար տարածքները:
Ապագայում կարող են քարտեզագրվել նաեւ այլ տարածքները, որտեղ ստորջրյա անտառներին անհետացում է սպառնում: Խոսքն Ավստրալիայի, Չիլիի եւ այլ երկրների ափերի մոտ ջրիմուռների բարձր խտությամբ տարածքների մասին է։