Գուգարքի ոստիկաններն ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել
ՏեսանյութերԱպօրինի ծառահատումների դեմ պայքարը շարունակվում է. հերթական դեպքը բացահայտել են ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները:
Բնապահպանական ոլորտի իրավախախտումներ հայտնաբերելու և կանխարգելելու նպատակով հերթական շրջայցի ժամանակ Եղեգնուտ գյուղի 6-րդ փողոցում նրանք հայտնաբերեցին առանց համարանիշերի, մոտ 5 խմ փայտանյութով բեռնված «ԳԱԶ-66» մակնիշի մեքենա։
Պարզվեց՝ փայտանյութն ու բեռնատարը պատկանում են Եղեգնուտի 26-ամյա մի բնակչի։ Նա փայտանյութի օրինականությունը վկայող որևէ փաստաթուղթ չի ներկայացրել և հրաժարվել է բացատրություն տալուց:
26-ամյա երիտասարդը բերման է ենթարկվել ոստիկանության Գուգարքի բաժին, բեռնատարն էլ տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք: Նշանակվել է մասնագիտական ստուգում։
Հանգամանքները քննությամբ պարզվում են։