Մխիթարյանի ու «Ռոմայի» ևս 3 խաղացողի մարզաշապիկները հանվել են աճուրդի
Իտալական «Ռոման» բարեգործական աճուրդի է ներկայացրել ակումբի ֆուտբոլիստներ Հենրիխ Մխիթարյանի, Ֆելիքս Աֆենա-Գյանի, Նիկոլո Ձանիոլոյի և Սերժիու Օլիվեյրայի մարզաշապիկները։
Հասույթը ուղղվելու է «Ռոմայի» տնային հանդիպումներին ներկա գտնվելու համար շարժողական սահմանափակ հնարավորություններ ունեցող երկրպագուների տեղափոխությունը «Օլիմպիկո» մարզադաշտ կազմակերպելու գործին։