Ջոնսոնը խոսել է իր հրաժարականի մասին
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հրաժարվել է քննարկել իր հրաժարականի հնարավորությունը՝ 2020 թվականին COVID-19 համաճարակի հետ կապված կարանտինի ժամանակ երեկույթներ կազմակերպելու համար իրեն տրված տուգանքի պատճառով։ Քաղաքական գործչի խոսքերը հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Ուզում եմ հնարավորություն ունենալ շարունակել և կատարել այն մանդատը, որն ունեմ, ինչպես նաև լուծել երկրի առջեւ ծառացած խնդիրները հենց հիմա։
Սա իմ առաջնահերթությունն է»,- ասել է բրիտանական կառավարության ղեկավարը։ Նա նշել է, որ վճարել է 50 ֆունտ ստեռլինգ (65 դոլար) տուգանքը և ներողություն է խնդրել միջադեպի համար: