Աշխարհի երիտասարդական առաջնությանը կմասնակցի 9 հայ ծանրորդ
8 մարզիկ և 1 մարզուհի են ներկայացնելու Հայաստանը մայիսի 2-10-ը Հունաստանի Հերակլիոն քաղաքում անցկացվելիք ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությանը:
Մեր երկրի հայտացուցակում ընդգրկված են Միլենա Խաչատրյանը (76 կգ քաշային կարգ), Գառնիկ Չոլակյանը (55 կգ), Անդրանիկ Պապեյանը (61 կգ), Գոռ Սահակյանը (67 կգ), Մնացական Աբրահամյանը (81 կգ), Սուրեն Գրիգորյանը և Գևորգ Ղահրամանյանը (երկուսն էլ՝ 89 կգ), Գարիկ Կարապետյանը (96 կգ) և Պետրոս Պետրոսյանը (102 կգ)։