«Ռոստովը» պայմանագիր է կնքել 17-ամյա հայ ֆուտբոլիստի հետ
«Ռոստովը» պայմանագիր է կնքել թիմի սան Դանիլ Դուրյանի հետ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
Հայ ֆուտբոլիստը, ով ապրիլի 13-ին կդառնա 17 տարեկան, ստորագրել է իր կարիերայի առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը, որի պայմանների մասին դեռ չի հաղորդվում:
«Շատ ուրախ եմ պայմանագիր կնքելու «Ռոստով» ֆուտբոլային ակումբի հետ։ Ես մեծացել եմ այս քաղաքում, սիրում եմ այս ակումբը։ Ես երախտապարտ եմ իմ մարզիչներ Անդրեյ Հակոբյանցին և Ալեքսանդր Աբրոսկինին այն ամենի համար, ինչ նրանք արել են ինձ համար և շարունակում են անել։ Մենք կանգ չենք առնում կնքված պայմանագրով, այլ անցնում ենք «Ռոստով» ֆուտբոլային ակումբի հետ բարձունքների նվաճմանը»,- մեկնաբանել է Դուրյանը պայմանագրի ստորագրումը։
Այս մրցաշրջանում պաշտպանը մասնակցել է UFL-2-ի 16 հանդիպման: