Փարիզի օլիմպիական խաղերի բռնցքամարտի մրցաշարի համար վարկանիշային մրցումները կսկսվեն 2023-ի հունվարից
Ինչպես հայտնի է ՄՕԿ-ի գործկոմը հաստատել է 2024թ. Փարիզում կայանալիք բռնցքամարտի մրցաշարի որակավորման համակարգը և քաշային կարգերը։ Արդեն մշակվել է նաև Փարիզի խաղերին բռնցքամարտի մրցաշարի ընթացակարգը:
Հաստատվել են նաև տղամարդկանց յոթ և կանանց վեց օլիմպիական քաշային կարգերը: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Օլիմպիական խաղերի ուղեգրերի որակավորման փուլերը կսկսվեն 2023թ. հունվարի 1-ին և կտևեն մինչև 2024թ. մայիսի 31-ը: Վարկանիշային մրցումները տեղի կունենան չորս փուլով: