Մեկնարկել են Անդրեասյան եղբայրների «В активном поиске 2» սերիալի նկարահանումները․ գլխավոր դերում Դմիտրի Նագիևն է
Մեկնարկել են «В активном поиске» սերիալի երկրորդ եթերաշրջանի նկարահանումները, որի գլխավոր դերում Դմիտրի Նագիեւն է։ Նախագծի նկարահանման առաջին օրվա մասին հայտնել ու լուսանկար է հրապարակել պրոդյուսերներից մեկը՝ Սարիկ Անդրեասյանը։ Նա պատմել է, որ այս անգամ սերիալի ռեժիսորը Ալեսանդր Գոխն է, որն առավել հայտնի է որպես դերասան, քան ռեժիսոր։
«Դմիտրի Նագիեւը՝ սիրո եւ երջանկության որոնումներում։ Մեծ քանակով լավ արտիստնե, հումոր, եւ իմ կարծիքով՝ Ռուսաստանում առանձին ժանր կա՝ «կատակերգություն Նագիեւի մասնակցությամբ»»,- իր տելեգրամյան ալիքում գրել է Անդրեասյանը։ Պրոդյուսերը հավելել է, որ կատակերգությունը, որը կթողարկվի նաեւ PREMIER հարթակում, շարունակություն կունենա լավ վարկանիշի շնորհիվ։ Ֆիլմում կխաղան Միրոսլավա Կարպովիչը, Մարիա Կրավչենկոն, Նինո Նինիձեն, Նատալյա Ռուդովան, Աննա Խիլկեւիչը եւ Շուշան Ջանոյանը։
«В активном поиске» նախագծի առաջին տասը սերիաներում Նագիեւի հերոսը՝ գովազդի մասնագետ Անդրեյլը, զբաղված է իննամյա երեխայի մորը որոնելով, որը հանկարծակլի հայտնվում է քաղաքաի կենգտրոնում գտնվող նրա բնակարանի շեմին։