Գնաճը Ղազախստանում մարտի արդյունքներով հասել է ռեկորդային մեծության՝ 12 տոկոս
Գնաճը Ղազախստանում մարտի տվյալներով հասել է 12 տոկոսի։ Այս մասին տեղեկացել է Ղազախստանի Կենտրոնական բանկի նախագահ Գալիմժան Փիրմատովը՝ նշելով, որ դա ամենաբարձր ցուցանիշն է 2016թ. սեպտեմբերից ի վեր։
Այսպիսով, գնաճը Ղազախստանում հասել է ամենաբարձր կետին՝ 8,7 տոկոսից հասնելով 12 տոկոսի։
Գնաճի հարցում իրենց ներդրումն են ունեցել պարենային ապրանքները, որոնց գների բարձրացումը 10-ից հասել է 15,4 տոկոսի։ Զգալիորեն թանկացել են կարտոֆիլը, կաղամբը, շաքարը եւ լոլիկը։